Զուրաբյան. Երևանի քաղաքապետարանը պետք է սուբսիդավորի տրանսպորտն ու չթանկացնի ուղեվարձը
Քաղաքական
15:10 15/01/2025
Հայաստան

Զուրաբյան. Երևանի քաղաքապետարանը պետք է սուբսիդավորի տրանսպորտն ու չթանկացնի ուղեվարձը

«Տրանսպորտը Երևան քաղաքի տնտեսության արյունն է, քաղաքային իշխանությունը պետք է տրամադրի դոտացիա, որպեսզի ուղեվարձը չթանկանա»,-ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիայի ժամաակ լրագրողների հետ զրույցում ասել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը։

Նա նշել է, որ տրանսպորտը չթանկացնելը ձեռնտու է թե էկոլոգիական, թե տնտեսական առումով։

«Եթե քաղաքային իշխանությունը տրամադրում է սուբսիդա, ներդրում է  կատարում Երևանի տնտեսության մեջ, դա կորսցրած փող չէ, դա լուրջ ներդրում է»,-ասաց Զուրաբյանը։

Մի քանի մլրդ սուբսիդիան քաղաքապետարանը կարող է տրամադրել գույքահարկից։

«Ճիշտ է ասում, Մարությանը, պետք է նախ ներդնել միասնական տոմսային համակարգը, ապա նոր տվյալների հիման վրա պետք է որոշել գինը, այսինքն մեթոդական առումով էլ իշխանությունները սխալ են անում, ինչը պետք է ուղղել»,-ասաց Զուրաբյանը։

Placeholder
Զուրաբյան. Երևանի քաղաքապետարանը պետք է սուբսիդավորի տրանսպորտն ու չթանկացնի ուղեվարձը