440 բռնագաղթած արդեն ստացել է բնակարանի հավաստագիր, իսկ ապրիլից նարնց աջակցությունն համընդհանուր չի լինի. Նարեկ Մկրտչյան
Հասարակություն
13:18 15/01/2025
Հայաստան

440 բռնագաղթած արդեն ստացել է բնակարանի հավաստագիր, իսկ ապրիլից նարնց աջակցությունն համընդհանուր չի լինի. Նարեկ Մկրտչյան

«Մենք 2023 թվականից հայտարարել էինք, որ ԼՂ-ից բռնագաղթածներին մեր աջակցության ծրագերրը լինելու են կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ»,-2024 թ. կատարած աշխատանքները ամփոփելու համար հրավիրված Ասուլիսում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ բացի այն, որ 100 հազարից ավել բռնագաղթածների առաջնային աջակցության համար 100-հազարական, 50 հազար դրամի դրամի աջակցության ծրագրեն են իրականացրել և երկու ամիս էլ 40+10 հազարական դրամի 3 ծրագիր են իրականացրել։

«2024 թվականին մենք ընդհանուր առմամբ 58.5 մլրդ դրամի աջակցություն ենք տրամադրել բռնագաղթածներին, իսկ առհասարակ, այս 3 ծրագրերին իրար հետ միասին տրամադրել ենք շուրջ 89.3 մլրդ դրամ»,-հայտարարեց Մկրտչյանը։

Մկրտչյանը հայտնեց, որ այդ աջակցության ծրագիրն արդեն ընթացիկ տարվա ապրիլից բոլոր բռնագաղթածներին չեն հատկացնի, այլ թիրախային կդարձնեն՝ աշխատանքը, զբաղվածությունը խթանելու  և բնակապահովության ծրագրին ուղղորդելու համար։

Նախարարի խոսքով՝ 440 բռնագաղթած արդեն ստացել է բնակարան գնելու հավաստագիր, որով կարող են տուն կառուցել կամ գնել։

Նա նաև տեղեկացրեց, որ իրականացրել են զբաղվածության ծրագեր և նշեց, որ բազմաթիվ բռնագաղթածներ իրենք են ինքնուրույն աշխատանքներ գտել։

Placeholder
440 բռնագաղթած արդեն ստացել է բնակարանի հավաստագիր, իսկ ապրիլից նարնց աջակցությունն համընդհանուր չի լինի. Նարեկ Մկրտչյան