Կալիֆորնիա. մոլեգնող հրդեհների պատճառով արգելվել են ֆիլմերի և հեռուստասերիալների նկարահանումները
Աշխարհում
17:17 15/01/2025
Աշխարհ

Կալիֆորնիա. մոլեգնող հրդեհների պատճառով արգելվել են ֆիլմերի և հեռուստասերիալների նկարահանումները

Կալիֆորնիայի հրդեհների վնասը կկազմի առնվազն 250 միլիարդ դոլար, բայց թվերը վերջնական չեն: Հրդեհի դեմ պայքարը շարունակվում է։ Լոս Անջելեսի բնակիչները, այդ թվում՝ էլիտար շրջանները, տարհանվում են։

MIR 24-ը գրում է, որ հրդեհների պատճառով արգելք է դրվել ֆիլմերի ու սերիալների նկարահանումների վրա։ RTVI-ն հրապարակել է այն նախագծերի ցանկը, որոնք դադարեցվել են։ Դադարեցվել են նաև լիամետրաժ ֆիլմերի նկարահանումներ:

Բացի այդ, հետաձգվել են գլխավոր կինոմրցանակների՝ «Օսկար»-ի, ԱՄՆ-ի կինոքննադատների և ԱՄՆ-ի սցենարիստների մրցանակների հավակնորդների հայտարարման արարողությունները:

Placeholder
Կալիֆորնիա. մոլեգնող հրդեհների պատճառով արգելվել են ֆիլմերի և հեռուստասերիալների նկարահանումները