Բուհ ընդունվելու համար 1-ին փուլի քննություններին մասնակցելու համար ամենաշատը հայտագրվել են «Անգլերեն» առարկայից
Կրթություն, գիտություն
13:05 16/01/2025
Հայաստան

Բուհ ընդունվելու համար 1-ին փուլի քննություններին մասնակցելու համար ամենաշատը հայտագրվել են «Անգլերեն» առարկայից

Բուհերի ընդունելության համար սահմանված միասնական քննությունների առաջին փուլին մասնակցելու համար Գնահատման և թեստավորման կենտրոնը ստացել է 11 606  հայտ, բայց ընդհանուր առմամբ 21 220 թեստ է պատրաստվելու, քանի որ դիմորդների մի մասը հայտագրվել է 1, մի մասը՝ 2 քննություն հանձնելու համար։

Panorama.am-ին ԳԹԿ մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանի ներկայացրած տվյալների համաձայն, ամենաշատը հայտագրվել են «Անգլերեն» առարկայից քննություն հանձնելու համար՝  6452 դիմորդ, երկրորդ տեղում է «Մաթեմատիկա» առարկան՝ 5151 դիմորդ, այնուհետև «Հայոց լեզու և գրականություն»՝ 4359 դիմորդ։ 

Բուհերի ընդունելության համար առաջին փուլի միասնական քննություններին մասնակցելու համար՝

«Աշխարհագրություն» առարկայից հայտագրվել է 101 դիմորդ

«Գերմաներեն»՝ 55

«Իսպաներեն»՝ 4

«Կենսաբանություն»՝ 1478

«Հայոց պատմություն»՝ 1236

«Ռուսաց լեզու»՝ 233

«Քիմիա»՝ 1251

«Ֆիզիկա»՝ 873

«Ֆրանսերեն»՝ 27

Հիշեցնենք, որ 2022 թվականից ՀՀ կառավարության որոշմամբ ԳԹԿ-ն ընդունում է երկու փուլով հայտադիմումներ: Առաջին փուլը հունվար-փետրվար ամիսներին անցկացված միասնական քննություններն են, երբ դիմորդը հանձնում է միայն միասնական քննություններ իր նախընտրած առարկաներից՝ առանց բուհ և մասնագիտություն նշելու: Երկրորդ փուլում բոլոր դիմորդները, անկախ առաջին փուլի արդյունքներից, անպայման հայտագրվում են ԳԹԿ-ի dimord.am կայքում՝ ընտրելով բուհը և մասնագիտությունը, քննությունները կհանձնեն հունիս-հուլիսին։

Հիշեցնենք, որ Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են 2025  ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի /հունվար-փետրվար/ միասնական քննությունների օրերը՝

25.01.2025՝ «Հայոց լեզու և հայ գրականություն»
26.01.2025՝ «Քիմիա», «Ռուսերեն»
01.02.2025՝ «Օտար լեզուներ»
02.02.2025՝ «Ֆիզիկա», «Աշխարհագրություն»
08.02.2025՝ «Մաթեմատիկա»
09.02.2025՝ «Կենսաբանություն», «Հայոց պատմություն»

ԳԹԿ տնօրենի հրամանով հաստատվել են 2025թ․-ի բուհերի ընդունելության 1-ին փուլի միասնական քննական կենտրոնները`

Երևան
1. Երևանի թիվ 6 հիմնական դպրոց
2. Երևանի թիվ 11  հիմնական դպրոց
3. Երևանի թիվ  29 ավագ  դպրոց
4. Երևանի թիվ  35  հիմնական դպրոց
5. Երևանի թիվ 57  հիմնական դպրոց
6. Երևանի թիվ 62 ավագ  դպրոց
7. Երևանի թիվ 88  հիմնական դպրոց
8. Երևանի թիվ  118 ավագ դպրոց
9. Երևանի թիվ  135  հիմնական դպրոց
10. Երևանի թիվ  155  հիմնական դպրոց
11. Երևանի թիվ  166 հիմնական դպրոց
12. Երևանի թիվ 168  հիմնական դպրոց
13. Երևանի թիվ  170  ավագ դպրոց
14. Երևանի թիվ  189 ավագ դպրոց
15. Երևանի թիվ  190  ավագ դպրոց
16. Երևանի թիվ 200  հիմնական դպրոց
17. Երևանի թիվ 20  հիմնական դպրոց

Արագածոտնի մարզ
18. Աշտարակի թիվ 1 հիմնական դպրոց
19. Օհանավանի միջնակարգ դպրոց

Արարատի մարզ
20. Արտաշատի թիվ 1 հիմնական դպրոց
21. Արտաշատի թիվ 2 հիմնական դպրոց
22. Արտաշատի թիվ 4 հիմնական դպրոց
23. Արտաշատի թիվ 5  հիմնական դպրոց
24. Շահումյանի միջնակարգ դպրոց
Արմավիրի մարզ
25. Արմավիրի թիվ 1 ավագ  դպրոց
26. Արմավիրի թիվ 5  հիմնական դպրոց
27. Արմավիրի թիվ 8  հիմնական դպրոց
28. Մեծամորի թիվ 2 ավագ դպրոց

Գեղարքունիքի մարզ
29. Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոց
30. Գավառի թիվ 3 հիմնական դպրոց
31. Գավառի թիվ 8 միջնակարգ դպրոց

Լոռու մարզ
32. Վանաձորի թիվ 7 հիմնական դպրոց
33. Վանաձորի թիվ 16  հիմնական դպրոց
34. Վանաձորի թիվ  24  հիմնական դպրոց
35. Վանաձորի թիվ 30  հիմնական դպրոց

Կոտայքի մարզ
36. Չարենցավանի թիվ 2  հիմնական դպրոց
37. Չարենցավանի թիվ 3  հիմնական դպրոց
38. Չարենցավանի թիվ 5  հիմնական դպրոց
39. Չարենցավանի թիվ  6  հիմնական դպրոց
40. Չարենցավանի ավագ դպրոց

Շիրակի մարզ
41. Գյումրու թիվ 10 հիմնական դպրոց
42. Գյումրու թիվ 11  հիմնական դպրոց
43. Գյումրու թիվ 21  հիմնական դպրոց
44. Գյումրու թիվ 23  հիմնական դպրոց

Սյունիքի մարզ
45. Գորիսի թիվ 2 հիմնական դպրոց
46. Գորիսի թիվ 3  հիմնական դպրոց
47. Կապանի թիվ 7 հիմնական դպրոց

Վայոց ձորի մարզ
48. Եղեգնաձորի ավագ դպրոց

Տավուշի մարզ
49. Իջևանի ավագ դպրոց
50. Իջևանի թիվ 4  հիմնական դպրոց

 

 

Placeholder
Բուհ ընդունվելու համար 1-ին փուլի քննություններին մասնակցելու համար ամենաշատը հայտագրվել են «Անգլերեն» առարկայից