Ավարտվեց ոչ թե պատերազմը, այլ պատերազմի հերթական փուլը. Վարուժան Գեղամյան
Քաղաքական
12:18 16/01/2025
Հայաստան

Ավարտվեց ոչ թե պատերազմը, այլ պատերազմի հերթական փուլը. Վարուժան Գեղամյան

«Գազայում 2023 թ. հոկտեմբերից սկսված իսրայելա-պաղետինյան պատերազմի հերթական փուլն ավարտվեց՝ երեկ գիշեր հայտարարված զինադադարով։ Բայց ավարտվեց ոչ թե պատերազմը, այլ պատերազմի հերթական փուլը»,-գրում է պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

Նա ընդգծում է՝ իսկ պատերազմը, որի հիմքում արաբա-իսրայելական հակամարտությունն է,  հավերժական է, քանի դեռ կան կողմերը։

«Պատերազմը ավարտվում է միայն այն ժամանակ, երբ կողմերից մեկը վերանում է։ Այս հին ճշմարտությունը լավ գիտեն, օրինակ, Թուրքիայում»,-նշել է նա։

Placeholder