Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ ապօրինի ջրօգտագործման կասեցումը վերացվել է
Տնտեսություն
20:12 16/01/2025
Հայաստան

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ ապօրինի ջրօգտագործման կասեցումը վերացվել է

«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «Դրիմ Ռեսթ» ՍՊԸ-ին պատկանող Կոտայքի մարզում գործող «Արթուրս Աղվերան Ռեզորթ» հանգստյան գոտում իրականացրած ստուգման արդյունքում նախկինում կասեցրել էին առանց ջրօգտագործման թույլտվության բնական աղբյուրից կատարվող ապօրինի ջրառը։ Այս մասին հայտնում են ԲԸՏՄ-ից։

«Ընկերությունը լիազոր մարմնից ձեռք է բերել ջրօգտագործման թույլտվություն՝ շտկելով արձանագրված խախտումները։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ ապօրինի ջրօգտագործման կասեցումը վերացվել է»,- ասվում է հաղորդագրությունում։

Placeholder
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ ապօրինի ջրօգտագործման կասեցումը վերացվել է