Գարիկ Գալեյանի նկատմամբ նախկինում կիրառված վարչական հսկողությունը փոխվել է տնային կալանքի
Իրավունք
18:11 17/01/2025
Հայաստան

Գարիկ Գալեյանի նկատմամբ նախկինում կիրառված վարչական հսկողությունը փոխվել է տնային կալանքի

ՀՀ դատական դեպարտամենտի մամուլի խոսնակ Լիանա Ռաֆայելյանը գրում է․

«Հարգելի գործընկերներ, քանի որ   Երևանի ընդհանուր իրավասության  առաջին ատյանի դատարանը դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ այսօր հրապարակել է  Գարիկ Գալեյանի դատավճիռը, եվ   ապակեպատ դահլիճի հակառակ կողմում  այնքան էլ  պարզ  չի լսվել այն,  տեղադրում եմ  անհրաժեշտ տեղեկությունները:   

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր  Մասիս Մելքոնյանի նախագահությամբ այսօր՝ հունվարի 17 ին  հրապարակել է  ամբաստանյալ Գարիկ Գալեյանի դատավճիռ: Գարիկ Գալեյանը մեղադրվում է  ՀՀ նոր Քր. Օր 396 հոդվածի 1 մասի  //
առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ պրեկուրսոր ապօրինի արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը կամ առաքելը//   և  ՀՀ նախկին Քր.Օր. 258 հոդվածի 3 մասի 1 կետի  / խուլիգանություն/ հատկանիշներով:

ՀՀ ՔՐ Օր. 258 հոդվածի 3 րդ մասի 1 կետով  Գալեյանը  դատապարտվել է   ազատազրկման  1 տարի 6 ամիս ժամկետով,  ՀՀ Քր. Օր. 396 հոդվածի 1 մասով՝  1 տարի  ազատազրկման: Հանցանքների համակցման  եվ մասնակի գումարման  արդյունում  նշանակվել է 2 տարի ազատազրկում, որից հաշվակցվում  է   անազատության  մեջ  գտնված 6 ամիս 21 օրը: 

Գարիկ Գալեյանի նկատմամբ նախկինում կիրառված վարչական հսկողությունը փոխվել է տնային կալանքի, իսկ չբացակայելու մասին արգելքը և գրավը թողնվել են անփոփոխ»:

Placeholder
Գարիկ Գալեյանի նկատմամբ նախկինում կիրառված վարչական հսկողությունը փոխվել է տնային կալանքի