Վրաստան-ՆԱՏՕ զորավարժություններ կանցկացվեն, որին կմասնակցի Ադրբեջանը, իսկ Հայաստանը դիտորդի կարգավիճակում կլինի
Քաղաքական
15:16 17/01/2025
Տարածաշրջան

Վրաստան-ՆԱՏՕ զորավարժություններ կանցկացվեն, որին կմասնակցի Ադրբեջանը, իսկ Հայաստանը դիտորդի կարգավիճակում կլինի

Ապրիլի 28-ից մայիսի 8-ը Թբիլիսիի մերձակայքում գտնվող Կրծանիսի Վրաստան-ՆԱՏՕ համատեղ ուսուցման և գնահատման կենտրոնի (JTEC) տարածքում, Վրաստանի և ՆԱՏՕ-ի երկրների զինծառայողների հրամանատարաշտաբային վարժանքներ կանցկացվեն։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին հայտնում են Թբիլիսիում Իտալիայի դեսպանատնից։

«Վրաստանում Իտալիայի դեսպան Մասիմիլիանո Դ’Անտուոնոն հանդիպել է Վիտորիո Վենետո դիվիզիայի զինծառայողների պատվիրակության հետ, ովքեր այսօր Թբիլիսիում ավարտել են «Վրաստան-ՆԱՏՕ-2025» զորավարժությունների նախապատրաստման երկրորդ փուլը։

Զորավարժությունները կանցկացվեն ապրիլի 28-ից մայիսի 8-ը։ Կրծանիսի Վրաստան-ՆԱՏՕ համատեղ ուսուցման և գնահատման կենտրոնի (JTEC) տարածքում»,- ասված է հաղորդագրությունում։

Ըստ դեսպանատան հաղորդագրության, զորավարժությունների նպատակն է ստուգել Համատեղ ուսուցման և գնահատման կենտրոնի հնարավորությունները և փորձարկել բրիգադը, որը հիմնականում վրացական է, բայց ներառում է նաև միջազգային զինվորականներ։

Զորավարժություններին կմասնակցեն նաև զինվորականներ Ադրբեջանից, Ալբանիայից, Բուլղարիայից, Հունգարիայից, Գերմանիայից, Հունաստանից, Լեհաստանից, Սլովակիայից, ԱՄՆ-ից, Թուրքիայից և Ֆրանսիայից։ Հայաստանը զորավարժություններին կներկայացվի դիտորդի կարգավիճակով։

Placeholder
Վրաստան-ՆԱՏՕ զորավարժություններ կանցկացվեն, որին կմասնակցի Ադրբեջանը, իսկ Հայաստանը դիտորդի կարգավիճակում կլինի