Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանի իշխանությունների կողմից, դատավարության ծաղր է. Արոնյան
Իրավունք
16:50 18/01/2025
Հայաստան

Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանի իշխանությունների կողմից, դատավարության ծաղր է. Արոնյան

Հայ հայտնի գրոսմայստեր Լևոն Արոնյանը X-ի իր էջում հրապարակել է հայտնի գործարար, բարեհործ, արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի տարածած ուղերձն ու նշել.

«Ռուբենին անձամբ ճանաչում եմ ավելի, քան 15 տարի։ Նրա տեսլականն ու երազանքն է մարդկությանը համախմբել և կրթության միջոցով աշխարհին խաղաղություն բերել։

Այն, ինչին նա բախվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից, դատավարության ծաղր է և արդարացում չունի»։

Արոնյանը գրառման ներքո հիշատակել է ՄԱԿ-ին, ՅՈՒՆԵՍԿՕ-ին։

Placeholder
Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանի իշխանությունների կողմից, դատավարության ծաղր է. Արոնյան