Մայր Աթոռում կկատարվի աղոթք Բավքում ապօրինի պահվող գերիների համար
Օրվա թեմա
10:23 18/01/2025
Հայաստան

Մայր Աթոռում կկատարվի աղոթք Բավքում ապօրինի պահվող գերիների համար

Հունվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և սփյուռքի թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում հընթացս Սուրբ Պատարագի կկատարվի աղոթք Ադրբեջանի կողմից գերեվարված և Բաքվում շինծու մեղադրանքներով ապօրինաբար պահվող Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների, զինծառայողների, քաղաքացիական անձանց համար։

Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից ու հրավիրում ժողովրդին միանալու աղոթքին գերյալների Հայրենիք վերադարձի համար։ 

Placeholder
Մայր Աթոռում կկատարվի աղոթք Բավքում ապօրինի պահվող գերիների համար