Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ստամբուլահայ Երգչուհի Սիբիլը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ և լուսանկարներ է տարածել այսօր Ստամբուլի «Ակոս» թերքի խմբագրատան դիմաց տեղի ունեցեծ հավաքից։
Հազարավոր թուրքահայեր և Թուրքիայի այլ քաղաքացիներ Հրանտ Դինքի սպանության 18-րդ տարելիցին բողոքի ակցիայի էին դուրս եկել՝ «Հիշողություն», «Կյանք», «Ճշմարտություն» վերտառությամբ պաստառներով։
«Ակոս» թերթի խմբագրատան պատուհանին տեղադրված բարձրախոսով ներկաները լսել են Դինքի ելույթից հատվածներ:
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը իր աշխատավայրի մուտքի մոտ սպանվեց 2007 թ.-ի այս օրը ` թուրք ազգայնականի ձեռքով: Հանցագործն արդեն ազատության մեջ է։