Լքված Louis Vuitton ու այլ արժեքավոր պայուսակներ՝ հանուն Թրամփի երդմնակալության
Օրվա թեմա
11:28 21/01/2025
Հայաստան

Լքված Louis Vuitton ու այլ արժեքավոր պայուսակներ՝ հանուն Թրամփի երդմնակալության

Լքված Louis Vuitton ու այլ արժեքավոր պայուսակներ, իրեր, բաճկոններ. Մարդիկ իրենց իրերը թողել են փողոցում, որպեսզի կարողանան մասնակցել ԱՄՆ 47-րդ Դոնալդ Թրամփի երդմնաալության միջոցառմանը։ 

Ցուրտ եղանակի պատճառով երդմնաալության արարողությունն անցկացվել Վաշինգտոնի Capitol One Arena-ում։ Այստեղ իրականացվել են անվտանգության խիստ միջոցառումներ։ Մարդկանց չեն թույլատրել իրենց հետ ներս տանել մեծ պայուսակները, ուսապարկերը, նույնիսկ դրամապանակները, եթե դրանք մեծ էին սահմանված  5 x7 սմից, բժշկական պայուսակների ու ծնողական պայուսակների համար սահմանվել էր 14 x6 չափսը։

Սոցցանցերում, ԶԼՄ-ներում հրապարակված լուսանկարներում երևում է, որ փողոցում թողնված պայուսակների թվում  կան նաև թանկարժեք բրենդների արտադրանք։

BBC-ն գրում է, որ առանց հսկողության թողնված պայուսակները շատերն ուղղակի վերցնում ու տանում էին։







Placeholder
Լքված Louis Vuitton ու այլ արժեքավոր պայուսակներ՝ հանուն Թրամփի երդմնակալության