Al Jazeera. Զինադադարից հետո Գազայում փլատակների տակից դուրս է բերվել 212 դի
Քաղաքական
09:47 23/01/2025
Աշխարհ

Al Jazeera. Զինադադարից հետո Գազայում փլատակների տակից դուրս է բերվել 212 դի

Գազայի հատվածում հրադադարից հետո որոնողափրկարարական խմբերն ավերված տների փլատակների տակից դուրս են բերել 212 դի։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։

Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ անկլավում անհետ կորած է համարվում ավելի քան 14200 մարդ, որոնցից մոտ 5000-ը՝ կանայք և երեխաներ։ Մահացածների հարազատները սկսել են վերադառնալ Գազա՝ հուղարկավորելու նրանց մարմինները։

Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ վատթարացել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին։ Ոլորտի առողջապահության նախարարությունը ավելի վաղ հայտնել էր, որ այս ընթացքում ավելի քան 47 հազար մարդ է մահացել։

Placeholder