Էրդողան. Թուրքիան և Ադրբեջանը միշտ  իրար կողքի են եղել և ապագայում էլ այդպես կլինի
Քաղաքական
15:04 23/01/2025
Տարածաշրջան

Էրդողան. Թուրքիան և Ադրբեջանը միշտ իրար կողքի են եղել և ապագայում էլ այդպես կլինի

Հունվարի 23-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Ադրբեջանական  լրատվամիջոցների հաղորդմամբ, Ալիևը ցավակցություն է հայտնել Էրդողանին՝ Բոլու նահանգում  լեռնադահուկային հանգստավայրում գտնվող հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի կապակցությամբ։

Թուրքիայի նախագահը շնորհակալություն է հայտնել ուշադրության և ցավակցությունների համար և նշել, որ Թուրքիան և Ադրբեջանը միշտ իրար կողքի են եղել և ապագայում էլ այդպես կլինի։ 

Հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանն ու Ալիևը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների տարբեր ոլորտների շուրջ։

Placeholder
Էրդողան. Թուրքիան և Ադրբեջանը միշտ իրար կողքի են եղել և ապագայում էլ այդպես կլինի