Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Լոս Անջելեսում մոտ 31 հազար բնակիչներ պարտադիր տարհանման ծանուցումներ են ստացել «Հյուզ» նոր անտառային հրդեհի պատճառով: Այս մասին հայտնում է CBS News հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։ Բացի այդ, ևս 23 000 մարդ զգուշացվել է, որ կարող է վտանգավոր գոտին լքելու անհրաժեշտություն առաջանա։
Կալիֆորնիայի անտառտնտեսության և հրդեհային պաշտպանության վարչությունը հայտնել է, որ նոր հրդեհը տարածվել է 37 քառակուսի կիլոմետր մակերեսով: CNN-ի տվյալներով՝ 2-3 վայրկյանը մեկ կրակը տարածվում է ֆուտբոլի դաշտի չափ տարածքով։
Հունվարի 7-ին Լոս Անջելեսում սկսվել էին զանգվածային անտառային հրդեհներ, իրավիճակը սրվել էր ուժեղ քամիների պատճառով, որոնք նպաստել էին կրակի տարածմանը։ Մոտ 180 հազար մարդ ստիպված է եղել լքել իրենց տները, հազարավոր շենքեր են այրվել։ Հոլիվուդյան շատ հայտնիներ կորցրել են իրենց տները: