ԿԳՄՍ-ն առաջարկում է հավաստագրել նաև արտադպրոցական կրթական հաստատությունները
Կրթություն, գիտություն
12:20 23/01/2025
Հայաստան

ԿԳՄՍ-ն առաջարկում է հավաստագրել նաև արտադպրոցական կրթական հաստատությունները

«Նախագիծը վերաբերվում է երկու հիմնական խնդրի, առաջինն արտադպրոցական կամ ոչ ֆորմալ կրթությունն է»,-գործադիրի նիստում այսօր հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ զեկուցելով «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին հարցը։

Նախարարը տեղեկացրեց, որ Հայաստանում  գործում է 400 արվեստի, երաժշտական և մարզադպրոցներ, որտեղ կան 100 հազար սովորող։

Առանձին լիազոր նորմով, ըստ Անդրեասյանի, սահմանվելու է այդ արտադրպորցական հաստատություններում աշխատողների պաշտոնների անվանացանկերը և նկարագիրը։

«Նաև տարաբնույթ ծրագրերի երաշխավորման կարգն է հաստատվում՝ դրա վերահսկողությունը դնելով ԿԳՄՍ նախարարության վրա»,-ասաց Անդրեասյանը և նշեց, որ օրինագծով նաև ֆինանսավորման ընթացակարգերն են սահմանվում։

Նրա խոսքով՝ լինելու է նաև ընդհանուր մոտեցումներ ընդունելության ուսումնական պլանների հաստատման և  ավարտական քննությունների մասով։

«Երկրորդ հիմնական ուղղությունն այդ հաստատությունների հավաստագրման գործընթացն է»,-հայտնեց նախարարը՝ տեղեկացնելով, որ նախագծով միսնականացվում է հավաստագրման համակարգը՝ կրթության կառավարման միասնական մոտեցումների տրամաբանությամբ։

Placeholder
ԿԳՄՍ-ն առաջարկում է հավաստագրել նաև արտադպրոցական կրթական հաստատությունները