Սիրիայի նոր իշխանությունները չեն բացառել քրդական ուժերի դեմ ռազմական գործողությունները
Քաղաքական
18:09 23/01/2025
Տարածաշրջան

Սիրիայի նոր իշխանությունները չեն բացառել քրդական ուժերի դեմ ռազմական գործողությունները

Սիրիայի նոր ղեկավարության կողմից պաշտպանության նախարար նշանակված Աբու Քասրան չի բացառել Թուրքիայի հետ համակարգման միջոցով ռազմական գործողություններ իրականացնե․ քրդական զինյալ ուժերի դեմ։Ermenihaber-ի փոխանցմամբ՝ վերջիններիս պաշտոնական Անկարան համարում է ահաբեկչական ուժեր։

«Բանակցությունները շարունակվում են։ Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի»,- նշել է Աբու Քասրան:

Սիրիայի պաշտպանության նախարարը նաև նշել է քրդական բանտերում պահվում է  «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության մոտ 10.000 անդամ:

Placeholder
Սիրիայի նոր իշխանությունները չեն բացառել քրդական ուժերի դեմ ռազմական գործողությունները