«Փաստ». Սրտիկ է ցույց տվե՞լ, թե՞ ծամածռել է դեմքը
Օրվա մամուլ
09:02 23/01/2025
Հայաստան

«Փաստ». Սրտիկ է ցույց տվե՞լ, թե՞ ծամածռել է դեմքը

«Փաստ» թերթը գրում է.

«Մամուլում շրջանառվում է տեղեկություն, որ երեկ ԱԺ նիստի ժամանակ, երբ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը զգուշացրել է Սրբուհի Գալյանին, որ լրագրողները նկարում են, վերջինս նայել է տեսախցիկին ու ծամածռել դեմքը:

Արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը «Փաստի» հարցին ի պատասխան նշեց, որ իրականում նախարարը «սրտիկ» է ցույց տվել լրագրողին, ինչը, դրական էմոցիաներ առաջացնելու փոխարեն, մեկնաբանվել է «ըստ ճաշակի»»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder
«Փաստ». Սրտիկ է ցույց տվե՞լ, թե՞ ծամածռել է դեմքը