Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը ներառվել է «Օսկար»-ի հավակնորդների ցանկում
Հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի, Վաչե Թովմասյանի մասնակցությամբ ամերիկացի հայտնի ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» ֆիլմը Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկարի» հավակնորդների ցուցակում է:
Ֆիլմն առաջադրվել է «Երկրորդ պլանի լավագույն դերասան» (Յուրա Բորիսով), «Լավագույն սցենար» անվանակարգերում:
«Անորա» ֆիլմը ներկայացված է նաև «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր» (Շոն Բեյքեր), «Լավագույն դերասանուհի» (Մայքի Մեդիսոն), «Լավագույն օրիգինալ սցենար» և «Լավագույն մոնտաժ» անվանակարգերում։
97-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 3-ին։
Անորան՝ Բրուքլինի սեքս ոլորտի ախատակից է, նա կարող է Մոխրոտի բախտին արժանանալ, քանի որ հանդիպում է ռուս օլիգարխի որդուն ու ամուսնանում։ Բայց երբ լուրը հասնում է Ռուսաստան, նրա հեքիաթը հայտնվում է սպառանլիքի ներքո, քանի որ տղայի ծնողները ժամանում են Նյու Յորք՝ ամուսնությունը չեղյալ հայտարարելու համար:
Մանհեթեն ստրիպտիզ ակումբում աշխատող Անորան նախընտրում է, որ իրեն Անի կոչեն, նաև մի քիչ ռուսերեն գիտի, որ սովորել է տատիկից։
Անմեղ, առատաձեռն Իվանը տարբերվում է Անիի մյուս հաճախորդներից, որոնց մեծ մասը նրա հոր տարիքին են և հաճախ էլ ասում են՝ դու նման ես իմ 18-ամյա դստերը: Իվանից ընդամենը երկու տարով մեծ Անին բռնում է նրա ձեռքն ու տանում առանձնասենյակ։ Անիի՝ Իվանին ասած խոսքերն էլ դառնում են ֆիլմի գլխավոր թեման։
