Մեկ գիշերվա ընթացքում Ուկրաինական 121 ԱԹՍ է խոցվել ՌԴ 13 տարածաշրջանի երկնքում
Քաղաքական
09:50 24/01/2025
Աշխարհ

Մեկ գիշերվա ընթացքում Ուկրաինական 121 ԱԹՍ է խոցվել ՌԴ 13 տարածաշրջանի երկնքում

Անցած գիշեր ՌԴ ԶՈւ-երը Ռուսաստանի 13 շրջանների վրա խոցել են ուկրաինական 121 անօդաչու թռչող սարք, հայտնում է պաշտպանության նախարարությունը։

«Անցած գիշերվա ընթացքում հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 121 անօդաչու թռչող սարք»,-«ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտնել են գերատեսչությունում։

Նախարարությունից ներկայացրել են վիճակագրությունը.

Բրյանսկի շրջանի վրա ոչնչացվել է 37 անօդաչու թռչող սարք,

20 անօդաչու թռչող սարք՝ Ռյազանի շրջանում,

17-ական անօդաչու թռչող սարք Կուրսկի և Սարատովի շրջանների վրա,

7-ը՝ Ռոստովի մարզի օդում,

6 ԱԹՍ Մոսկվայի և Բելգորոդի շրջանների վրա,

3 ԱԹՍ Վորոնեժի շրջանի վրա,

2-ական ԱԹՍ Տուլայի, Օրյոլի և Լիպեցկի շրջանների վրա,

1-ական՝ Ղրիմի և Մոսկվայի օդում:

Ուկրաինայի զինված ուժերը գրեթե ամեն օր անօդաչու սարքերով փորձում են գրոհել Ռուսաստանի սահմանային և կենտրոնական շրջանների թիրախները։ Ըստ ՌԴ ՊՆ-ի, ՀՕՊ ուժերը հաջողությամբ որսում են հակառակորդի ԱԹՍ-ները։

Placeholder
Մեկ գիշերվա ընթացքում Ուկրաինական 121 ԱԹՍ է խոցվել ՌԴ 13 տարածաշրջանի երկնքում