Ուկրաինան ՌԴ-ին է փոխանցել 49 զինծառայողի դի
Քաղաքական
17:50 24/01/2025
Աշխարհ

Ուկրաինան ՌԴ-ին է փոխանցել 49 զինծառայողի դի

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են մահացածների մարմինները։ Այդ մասին RBK-ին հայտնել է Պետդումայի պատգամավոր, ռազմական գործողությունների համակարգող խորհրդարանական խմբի ներկայացուցիչ Շամսաիլ Սարալիևը։ Նրա խոսքով՝ ռուսական կողմին է վերադարձվել զոհված զինծառայողների 49 դի։

Ուկրաինան ստացել է 757 մարմին, ավելի վաղ հայտնել էր երկրի ռազմագերիների համակարգող շտաբը։ Կիևը շնորհակալություն է հայտնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին օգնության համար։

Ռուսաստանն ու Ուկրաինան պարբերաբար փոխանակվում են ռազմագերիներով ու հակամարտության ընթացքում զոհվածների մարմիններով։ Դիերի վերջին փոխանակումը տեղի է ունեցել դեկտեմբերի 20-ին, երբ Մոսկվա են վերադարձվել 42 զոհված ռուս զինվորների դիերը։ Ուկրաինական կողմը ստացել է իր 503 զինծառայողի դի։

Նոյեմբերին կողմերը երկու անգամ զեկուցել են դիերի փոխանակման մասին՝ նոյեմբերի 8-ին՝ «563-ը  37-ի դիմաց» և նոյեմբերի 29-ին՝ «502-ը 48-ի դիմաց» ։ Երկու անգամ էլ ավելի մեծ թվով մահացածների մարմիններ են վերադարձվել Ուկրաինա։
 

Placeholder
Ուկրաինան ՌԴ-ին է փոխանցել 49 զինծառայողի դի