«Հրապարակ». Հնարավոր է Ալիևն օրակարգ բարձրացնի արցախցիների վերադարձի թեման
Օրվա մամուլ
09:06 24/01/2025
Հայաստան

«Հրապարակ». Հնարավոր է Ալիևն օրակարգ բարձրացնի արցախցիների վերադարձի թեման

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ադրբեջանի Միլի մեջլիսում մտադիր են ստեղծել հանձնաժողով, որը, ըստ պաշտոնական հաղորդագրության, պետք է զբաղվի «հակամարտությունից հետո առկա շրջանում խաղաղ համակեցության ապահովման հարցերով»։

Ադրբեջանի այս նախաձեռնությունը բուռն քննարկվում է ներհայաստանյան քաղաքական կուլիսներում, մասնավորապես հարց է ծագում՝ եթե ԼՂ-ում որևէ հայ չի մնացել, ապա ինչ «համակեցության» մասին է խոսքը։ Կան վարկածներ, որ հնարավոր է Ալիևն օրակարգ բարձրացնի արցախցիների վերադարձի թեման՝ դրանով լեգիտիմացնելով նաև իր «Արևմտյան Ադրբեջանի» ծրագիրը, որի շրջանակներում մտադիր է 300 հազար ադրբեջանցու Հայաստանում բնակեցնել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Placeholder
«Հրապարակ». Հնարավոր է Ալիևն օրակարգ բարձրացնի արցախցիների վերադարձի թեման