«Ժողովուրդ». Դիլիջանի քաղաքապետի նկատմամբ կիրառվել է վարչական տույժ 300 հազար դրամի չափով
Օրվա մամուլ
09:19 25/01/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Դիլիջանի քաղաքապետի նկատմամբ կիրառվել է վարչական տույժ 300 հազար դրամի չափով

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Տավուշի մարզի Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է վարչական տույժ՝ սահմանված աշխատավարձի երեքհարյուրապատիկի՝ 300 հազար դրամի չափով։ Բանն այն է, որ Lurer.com-ը հոդված էր հրապարակել՝ «Կոռուպցիան Դիլիջանում. Համայնքապետը հող է ծախել հարազատ եղբորը» վերտառությամբ։

Հրապարակման մեջ շրջանառվող տեղեկության համաձայն՝ Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը, 2024 թվականի մայիսի 2-ին թիվ 538-Ա որոշմամբ, 2024թ. հունիսի 3-ին աճուրդի է ներկայացրել Դիլիջան համայնքի 1650 քմ հողամասը շուկայական արժեքից ցածր՝ 11 մլն 500 հազար դրամ մեկնարկային գնով։ Աճուրդին նույն մեկնարկային գնով հաղթել է համայնքի ղեկավարի եղբայրը՝ Սասուն Սարգսյանը։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննության է առել հոդվածը, որի ընթացքում առկա է եղել վարչական իրավախախտում՝ 169.31-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված զանցանքի հատկանիշներով առերևույթ խախտման կապակցությամբ։ 2024 թվականի նոյեմբերի 18-ին Հանձնաժողովը որոշել է Դավիթ Սարգսյանի նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ սահմանված աշխատավարձի երեքհարյուրապատիկի՝ 300 հազար դրամի չափով»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

 

Placeholder
«Ժողովուրդ». Դիլիջանի քաղաքապետի նկատմամբ կիրառվել է վարչական տույժ 300 հազար դրամի չափով