Մասկը դժգոհում է X օգտատերերի լճացած աճից
Աշխարհում
16:16 25/01/2025
Աշխարհ

Մասկը դժգոհում է X օգտատերերի լճացած աճից

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը դժգոհել է իրեն պատկանող X սոցիալական կայքի թույլ ֆինանսական ցուցանիշներից և օգտատերերի զգալի աճի բացակայությունից։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։

Աշխատակիցներին ուղղված նամակում Մասկը նշել է, որ ընկերությունը ցուցադրել է իր կարողությունը ազդելու «հասարակության մեջ քննարկումների» ձևավորման վրա, սակայն նշել է «սարսափելի իրավիճակը եկամտի տեսանկյունից»:

«Օգտատերերի աճը լճացած է, եկամուտը տպավորիչ չէ, և մենք հազիվ ենք ծայրը ծայրին հասցնում»,- ասվում է Մասկի նամակում:

Մասկը ձեռք է բերել սոցցանցը 2022 թվականին, երբ այն կոչվում էր Twitter և այն վերանվանվել է X։

Placeholder
Մասկը դժգոհում է X օգտատերերի լճացած աճից