Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Առնոլդ Շվարցենեգերը 300 հազար եվրո կնվիրաբերի Լոս Անջելեսի փրկարարներին
Հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերը 300 հազար եվրո կնվիրաբերի Լոս Անջելեսի փրկարարներին, ովքեր պայքարում են անտառային հրդեհների դեմ։ MIR 24-ի հաղորդմամբ, գումարը նա հավաքել է հունվարի 23-ին Ավստրիայում կայացած բարեգործական աճուրդում։
The Daily Mail-ը նշում է, լոտերի մեջ եղել է հայտնի ապրանքանիշի ժամացույց Շվարցենեգերի անձնական հավաքածուից, ինչպես նաև այլ արժեքավոր իրեր։ Ընդհանուր առմամբ, աճուրդը բերել է 1,55 մլն եվրո։
Հունվարի 7-ին Լոս Անջելեում բռնկվել են հրդեհներ, որի հետևանքով առնվազն 28 մարդ է մահացել։ Ավերվել է ավելի քան 16 հազար տարբեր շինություններ։ Նախնական տվյալներով՝ աղետի վնասը և տնտեսական կորուստները կկազմեն մոտավորապես 275 միլիարդ դոլար։