Ադրբեջանն անընդհատ սպառազինվում է,  իսկ Հայաստանի ՔՊ-ական իշխանությունը բնակավայրերում  շչակներ է տեղադրում. Ոսկան Սարգսյան
Քաղաքական
13:35 25/01/2025
Հայաստան

Ադրբեջանն անընդհատ սպառազինվում է, իսկ Հայաստանի ՔՊ-ական իշխանությունը բնակավայրերում շչակներ է տեղադրում. Ոսկան Սարգսյան

«Սահմանամերձ հողերը, 30տարի ամրացված դիրքերը հանձնել են, բնակավայրերում  շչակներ են տեղադրում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է տավուշցի լրագրող Ոսան Սարգսյանը։

Նա նշում է.

«Տավուշի մարզպետարանը հայտնում է, որ հունվարի 24-ին՝ ժամը 13:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում, փորձարկվելու են Բերդ քաղաքի 4 և Նոյեմբերյան  քաղաքի 1  նոր տեղադրված  C-40 մոդելի բնակչության ազդարարման շչակներ։ Մարզպետարանը բնակիչներին խնդրում է  խուճապի չմատնվել։ Սահմանազատման անվան տակ, միակողմանի կերպով Բերքաբերի մոտ և Կիրանց-Բաղանիս հատվածում 30 տարի ամրացված դիրքերը, Կիրանցի հողերը հանձնել են Ադրբեջանին, Տավուշի բնակավայրերում ազդարարման շչակներ են տեղադրում։ Ադրբեջանական զինուժը անընդհատ սպառազինվում է , զորավարժություններ անցկացնում, իսկ Հայաստանի ՔՊ-ական իշխանությունը բնակավայրերում  շչակներ է տեղադրում»։

Placeholder
Ադրբեջանն անընդհատ սպառազինվում է, իսկ Հայաստանի ՔՊ-ական իշխանությունը բնակավայրերում շչակներ է տեղադրում. Ոսկան Սարգսյան