Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ալեքսանդր Լուկաշենկոն, ըստ exit poll-ի, ընտրություններում հավաքում է ձայների 87,6%-ը, բոլորին դեմ է քվեարկել 5.1%-ը
Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ըստ exit poll-ի, հանրապետության ղեկավարի ընտրություններում հավաքում է ձայների 87,6 %-ը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, տվյալները Առաջին տեղեկատվական հեռուստաալիքի եթերում հայտարարել է Բելառուսի երիտասարդական կազմակերպությունների կոմիտեի նախագահ Պավել Ալեքսոն։
«Օլեգ Գայդուկևիչի օգտին քվեարկել է հարցվածների 1,8 %-ը, Աննա Կանոպացկայայի օգտին՝ 1,6 %-ը, Ալեքսանդր Լուկաշենկոյի օգտին՝ 87,6 %-ը, Սերգեյ Սիրանկովը ստացել է ընտրողների ձայների 2,7 %-ը, Ալեքսանդր Խիժնյակը՝ 1,2 %-ը, իսկ 5.1%-ը դեմ են քվեարկել բոլորին»,-հայտնել է Ալեքսոն։