Բելառուսում ընթանում է նախագահական ընտրությունների հիմնական փուլը, արտերկրում ընտրատեղամասեր չեն բացվել
Քաղաքական
12:15 26/01/2025
Տարածաշրջան

Բելառուսում ընթանում է նախագահական ընտրությունների հիմնական փուլը, արտերկրում ընտրատեղամասեր չեն բացվել

Բելառուսում բացվել են ընտրատեղամասերը նախագահական ընտրությունների հիմնական փուլի քվեարկության համար։

«Հունվարի 26-ին ընտրատեղամասերը բաց կլինեն ժամը 08:00-ից մինչև 20:00-ն»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխնանցմամբ հայտնել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։

Ընտրացուցակներում ընդգրկված է ավելի քան 6,9 մլն մարդ։ Ընդհանուր առմամբ, հանրապետությունում գործում է 5325 տեղամաս, որից 207-ը՝ հիվանդանոցներում, առողջարաններում, հանգստյան տներում և ժամանակավոր բնակության այլ վայրերում։ Բայց դրսում այս ընտրությունների համար ընտրատեղամասեր չբացվեցին։ Իշխանությունները դա բացատրել են, մասնավորապես, անվտանգությունն ապահովելու անկարողությամբ, ինչպես նաև 2020 թվականի նախագահական ընտրություններից հետո Արևմուտքի հետ հարաբերությունների վատթարացման և ընդդիմության բողոքի ակցիաները ճնշելու պատճառով դիվանագիտական կորպուսի կրճատմամբ։

Placeholder
Բելառուսում ընթանում է նախագահական ընտրությունների հիմնական փուլը, արտերկրում ընտրատեղամասեր չեն բացվել