Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ծխախոտ արտադրող և ներմուծող երեք ընկերություն Հայաստանի 1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակում են
Պետական եկամուտների կոմիտեն պաշտոնական կայքում հրապարակվել է 2024 թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:
1000 խոշոր հարկ վճարողները 2024 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարել են ավելի քան 1 տրիլիոն 772 միլիարդ 914 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 1 տրիլիոն 710 միլիարդ 577 միլիոն դրամ, կամ ավելի է հավաքագրվել 62 միլիարդ 337 միլիոն դրամ:
Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 439 միլիարդ 244 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 1 տրիլիոն 308 միլիարդ 983 միլիոն դրամ, կամ հարկերի մասով ավելի է հավաքագրվել 130 միլիարդ 260 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 333 միլիարդ 670 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 401 միլիարդ 594 միլիոն դրամ, կամ պակաս է հավաքագրվել շուրջ 67 միլիարդ 923 միլիոն դրամ։
1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքի «Տեղեկություն հարկ վճարողների վերաբերյալ» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:
101.9 մլրդ դրամով հարկատուիների ցուցակը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», երկրորդում «Մոբայլսենթր արթ» ընկերությունն է 66.7 մլրդ դրամով, երրորդում «Գրանդ տոբակոն»՝ 63.5 մլրդ դրամ։ Առաջին 10 հարկատուների թվում են նաև «Գազպրոմ Արմենիան», «Փրիթի Ուեյ»-ը, «Սի Փի Էս էներջի գրուփ»-ը, «Ամերիաբանկը», «Վայլդբերիսը», «Ինտերնեյշնլ Մասիս տաբակը» և «Ջեյ Թի Այ Արմենիան»