Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՄՆ-ում գտնվող Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, օգտագործում է իր անձնական կապերը՝ կոչ անելով Դոնալդ Թրամփի «ուժեղ Ամերիկային» պաշտպանել հանրապետությունը Ռուսաստանից։ Այդ մասին գրում է The Hill-ը։
Պարբերականի համաձայն՝ Զուրաբիշվիլին օգտագործում է անձնական կապեր, որպեսզի մուտք գործի ԱՄՆ նախագահի մոտ, «որին հիմնականում արգելափակել են Բայդենի վարչակազմը՝ խստորեն առաջնորդվելով արարողակարգով»։
«Նրա տեսլականն այն է, որ Միացյալ Նահանգները պետք է ճնշում գործադրի Ռուսաստանի վրա, որն իբր օգտագործում է Վրաստանը «որպես խաղահրապարակ»,-«ՌԻԱ նովոստին» մեջբերում է անում հոդվածից։
Նախկին նախագահի խոսքով՝ ինքը հնարավորություն է ունեցել Թրամփին ասելու, որ իր երկիրը ներկայացնում է ռազմավարական կարևոր տարածաշրջան, որը Վաշինգտոնը չի կարող մոռանալ։
«Նրանք (Թրամփի թիմը) չեն կարող այս տարածաշրջանը տալ Ռուսաստանին։ Սա այն է, ինչ մենք պետք է հասկանանք։ Ես ակնկալում եմ, որ Ամերիկան իրեն ներգրավված կզգա այս տարածաշրջանում, քանի որ հակառակ դեպքում այն այս տարածաշրջանը կտանի դեպի Ռուսաստան և Չինաստան»,- ասել է Զուրաբիշվիլին։