Մախաչև. Հավանականություն կա, որ կմենամարտենք Արման Ծառուկյանի հետ
Աշխարհում
09:58 27/01/2025
Աշխարհ

Մախաչև. Հավանականություն կա, որ կմենամարտենք Արման Ծառուկյանի հետ

Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն ռուս Իսլամ Մախաչևը խոսել է ռուսաստանցի հայ մարզիկ Արման Ծառուկյանի հետ մենամարտի հավանականության մասին։ Նրանք պետք է մենամարտեին հունվարի 19-ին Լոս Անջելեսում կայացած մրցաշարում, սակայն մենամարտից մեկ օր առաջ Ծառուկյանը մեջքի վնասվածքի պատճառով հրաժարվել էր պայքարից։

«Հնարավո՞ր է, որ ես ու Արման Ծառուկյանը նորից կռվենք։ Իհարկե, այդպիսի հնարավորություն կա։ Բայց հաջորդ մենամարտում դա հաստատ չի լինի, քանի որ Դանա Ուայթն արդեն հարցազրույցում ասել է, որ Արմանը կորցրել է իր հնարավորությունը»,- Մախաչևի խոսքերը մեջբերում է Sport24-ը։

Ա.Ծառուկյանի՝ մենամարտից հրաժարվելուց հետո Իսլամ Մախաչև UFC 311-ի գլխավոր մենամարտում հանդիպել է բրազիլացի Ռենատո Մոիկանոյի հետ: Մենամարտն ավարտվել է Մախաչևի՝ առաջին ռաունդի ավարտից մեկ րոպե առաջ հաղթանակով:

Placeholder
Մախաչև. Հավանականություն կա, որ կմենամարտենք Արման Ծառուկյանի հետ