Եկամտի հայտարարագրումն առաջացնում է հարկային, վարչական և քրեական պատասխանատվություն. Նաիրի Սարգսյան
Հասարակություն
15:01 27/01/2025
Հայաստան

Եկամտի հայտարարագրումն առաջացնում է հարկային, վարչական և քրեական պատասխանատվություն. Նաիրի Սարգսյան

«Իշխանությունները ոչ թե գնալու են սովորական ֆիզիկական անձի դուռը թակեն հայտարարագիրը ստուգեն, այլ առաջին հերթին գալու են լրատվականների ներկայացուցիչների, հանրային գործիչների կամ գործարարների մոտ»,-հրավիրված ասուլիսում հայտնեց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։

Նրա խոսքով՝ համընդհանուր հայտարարագիրն ավելի ճիշտ կլինի անվանել «Ֆիզիկային անձի եկամտային հարկի հաշվարկ»։

Սարգսյանը հիմնավորեց, որ ոչ մեկը չի կարող գնահատել, թե ձեզ փոխնացված գումարը նվիրատվություն է եղել, պարտքի մարում, թե եկամուտ։

«Քաղաքացիական օրենսգրքի 595 և 878 հոդվածները, որոնք կարգավորում են նվիրավության և փոխառության պայմանագրի ձևերը, երկու դեպքում էլ սահմանված է, որ պայմանագրերը կնքվում են գրավոր»,-հայտնեց Սարգսյանը և բացատրեց, որ ցանգացած պարտքով գումար տալու կամ վերցնելու դեպքում պետք է լինի գրավոր պայմանագիր և 2024 թվականի համար պետք է դրանք վերականգնել, հակառակ դեպքում ռիսկերի առաջ են կանգնելու։

Սարգսյանը հայտնեց, որ հայտարարագրումը կոռուպցիայի դեմ պայքարի գործիք ներկայացնելը կեղծ թեզ է, իսկ հայտարարագրումով եկամտային հարկը վերածվում է անուղակի հարկի՝ առանց հաշվանցման իրավունքի։

Բանախոսը խորհուրդ տվեց բանկային տերմինալներով փոխանցում կատարել, որտեղ նպատակ տողը կա, որն անպայման պետք է լրացվի և փոխանցումն անել ոչ թե քարտի համարին, այլ հաշվեհամարին։

«Եկամուտների հայտարարագրումն առաջացնում է  հարկային, վարչական և քրեական պատասխանատվություն»,-հայտարարեց Սարգսյանը և  բացատրելով, որ քրեական պատասխանատվություն է ենթադրում հարկերից խուսափումը իսկ 100 հազար դրամ փոխառություն տալու դեպքում 20 հազար դրամ հարկ պետք է մուծվի, ընդհանրացրեց. «Եթե բոլորը իմի ենք բերում, ապա ստացվում է, որ սահմանվում է հարկային պատասխանատվություն՝ 20%, դրան գումարած դրա կեսը՝ 50%, որին գումարվում է մոտավորապես վերջինիս կեսը՝ տույժի տեսքով, վարչական պատասխանատվություն 5-50 հազար դրամի սահմաններում, և քրեկան պատասխանատվությունը 3-6 տարի ազատազրկման տեսքով, հանգեցնում է բնակչության աղքատացման և տոտալ վերահսկման»։

«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավարը տեղեկացրեց, որ փետրվարի սկզբին կիրազեկեն Զեյթուն, Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջաններում աջակցման կենտրոններ բացելու մասին, որոնք ոչ թե բանկային քաղվածքներին կծանոթանան, այլ առանց բանկային գաղտնիքին տիրապետելու մեր հասարակությանն այնպիսի օժանդակություն կտան, որպեսզի քաղաքացին ինքնուրույն կարողանա լրացնել հայտարարագիրը և բանկային գաղտնիքը որևէ մեկին հասանելի չդառնա։
 

Սարգսյանը նաև հայտարարեց, որ կառավարությանն առաջարկում է ժամանակավորապես հրաժարվել համընդհանուր հայտարարագրման համակարգից՝ մինչև 40% աղքատության շեմի նվազեցումը, գործազրկության կրճատումը։

 

Placeholder
Եկամտի հայտարարագրումն առաջացնում է հարկային, վարչական և քրեական պատասխանատվություն. Նաիրի Սարգսյան