Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Մենք ձեռնարկում ենք գործուն քայլեր Զանգեզուրի միջանցքի բացման համար»,-այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, նա նշել է, Հայաստանն առաջ է քաշել, այսպես կոչված, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, և աշխարհում չկա մի երկիր, որին այն չի ներկայացրել։
«Չնայած այդ, այսպես կոչված, «նախագիծն» առանց Ադրբեջանի գրոշի արժեք չունի։ Եթե դուք իսկապես ցանկանում եք իրականացնել այս նախագիծը, ապա առաջին հերթին պետք է դիմեք Ադրբեջանին, քանի որ առանց մեզ դա ընդամենը թղթի կտոր է։ Եվ մեր պայմաններն արդար են՝ հիմնված միջազգային իրավունքի և բուն Հայաստանի պարտավորությունների վրա»,-հայտարարել է Ալիևը։
Ադրբեջանի նախագահն ասել է, ինչպես միջազգային մակարդակում, այնպես էլ Հայաստանի հետ երկկողմ հարաբերություններում ինքն ընդգծել է մեկ հարց.
«Պետք է ապահովել Ադրբեջանից դեպի Ադրբեջան անարգել անցում՝ հարմարավետ, առանց ստուգումների ու միջնորդությունների։ Մենք չենք մոռացել ու չենք մոռանա Զանգեզուրի մասին։ Մեկ անգամ ևս ասում եմ, տարածքային պահանջներ չունենք Հայաստանի նկատմամբ, սակայն Հայաստանը պետք է իրականացնի ստանձնած պարտավորությունները՝ ապահովելով Ադրբեջանից Ադրբեջան անարգել անցում»։