Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ես անձնապես իմ աչքով չեմ տեսել, բայց տեղեկություններ են գալիս, որ ինչ-որ չափագրումներ են անում ոչ միայն Տավուշում, այլև Տիգրանաշենի հատվածում։ Փոխանցում եմ տեղեկությունները, առաջիկայում ավելի ստույգ կիմանանք»,-Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Սբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Նա ընդգծեց, խնդիրները բազմաթիվ են, գնալաով բազմապատկվում են, իսկ լուծումը մեկն է՝ չարիքի հեռացումը։
«Այդ ծիրից ներս ինչ որ ասեք, ճիշտ է։ Բազմաթիվ խնդիրներ, որոնց մի մասն առաջացնում են արհեստական, մի մասն էլ ուղղակիորեն հրահանգների ներքո, միտված են մեզ ցաք ու ցրիվ անելու, որ չիմանանք, թե որ խնդրի վրա կենտրոնանանք, որն է առաջնային, դրա համար մի լուծում կա, չարիքի հեռացում»,-ասաց նա։
Շարժման առաջնորդն ասաց, վերլուծել են իրենց գործողությունները, վեր են հանել սխալները, փոփոխություններ են արել իրենց մեթոդաբանության մեջ, դանդաղ շարժվում են առաջ։
«Մենք արել ենք առավելագույնը, մենք չենք կռվել միայն սրանց դեմ, մենք կռվել ենք հսկայական ուժերի դեմ, սրանց պաշտպանող ուժերի դեմ, հունիսի 12-ին պարզ չէ՞ր՝ ինչ տեղի ունեցավ, ռմբահարված ժողովրդին քաղաքակիրթ աշխարհը մեղմագույն դատապրտելու փոխարեն ի՞նչ արեց, հակառակը, խրախուսեցին սրանց»,-ասաց շարժման առաջնորդը։
Բագրատ Սրբազանն ասաց, իշխանությունները շարժումից հիմա էլ են վախեցած։
«Այն քայլերը, որ իրենք անում են, տիրապետում ենք բոլոր տեղեկություններին, իրենց վախերի մասին են խոսում։ Եթե վախ չունեն, ի՞նչ գործ ունի 7 մեքենա Սարդարապատում մեզ վերահսկելու։ 7 օպերատիվ մեքենաներ։ Կամ ասենք, Թեհրանից վերադարձել ենք տուն, տեղ ենք գնում, մինչև գիշերվա ժամը 2-ը փորձումե ն հսկել, տեսնել՝ ուր ենք գնում, ինչ ենք անում։ Եթե վախեցած չեն, ինչո՞ւ են հսկում»,-ասաց Բագրատ Սրբազանը։