Եվրոպայում Coca-Cola-ի արտադրանքում հայտնաբերել են մեծ քանակությամբ քլորատներ
Աշխարհում
16:42 28/01/2025
Աշխարհ

Եվրոպայում Coca-Cola-ի արտադրանքում հայտնաբերել են մեծ քանակությամբ քլորատներ

Coca-Cola-ն հայտարարել է եվրոպական մի քանի շուկաներից իր արտադրանքը զանգվածային հետ կանչելու մասին՝ նրանում քլորատների բարձր մակարդակի պատճառով։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղումով AFP-ին։

Հետկանչը վերաբերում է Coca-Cola, Sprite, Fanta, Fuze Tea, Minute Maid, Nalu, Royal Bliss, Tropico տարաներով և շշերով ապրանքանիշերին, որոնք շրջանառության մեջ էին 2024 թվականի նոյեմբերի վերջից Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Լյուքսեմբուրգում, Նիդեռլանդներում, Ֆրանսիայում և Գերմանիայում։

Coca-Cola Europacific Partners Belgium-ը պարզաբանել է, որ խնդիրը բացահայտվել է բելգիական Գենտ քաղաքում խմիչքների որակի ստուգման ժամանակ։


 

Placeholder