Սասուն Միքայելյանն ու դիվանգիտությունը բացարձակապես համատեղելի չեն. Վ. Մելիքյան
Քաղաքական
13:50 28/01/2025
Հայաստան

Սասուն Միքայելյանն ու դիվանգիտությունը բացարձակապես համատեղելի չեն. Վ. Մելիքյան

«Հայկական կողմի զիջումները կարծես վերջ չունեն»,-լրագրողների հետ զրույցում նշել է Դիվանագետ, ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը, որը մասնակցում է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հրավիրած ընդունելությանը։

Նրա խոսքով, եթե հայկական կողմը չի կարողացել կանգնեցնել, կասեցնել զիջումները, իր պայմաններն ու նախապայմանները դնել սեղանին, ապա այդտեղ դիվանգիտություն չկա։

«Այդ շոուները թող պահեն իրենց համար, Սասուն Միքայելյանն էլ թող մտածի այն գործերի մասին, որով զբաղվում է։ Սասուն Միքայելյանն ու դիվանգիտությունը բացարձակապես համատեղելի չեն»,-ասաց Մելիքյանը՝ լրագրողի խնդրանքով արձագանքելով ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի՝ Եռաբլուրում հնչեցրած հայտարարությանը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ Շվեյցարիայի հայերի հետ հանդիպմանը Հայոց Ցեղասպանության վերաբերյալ հնչեցրած հայտարարություններին, ապա Մելիքյանը նշեց.

«Դա մեկ մարդու անհեթեթ, եե չասեմ թշնամական հայտարարություններն են։ Եթե հայկական գործոնը թողնենք մի կողմ, դուք պատկերացրեք աշխարհի քանի խորհրդարաններ են ընդունել այդ փաստը, նրանց ներկայացուցիչներին է հարվածում, նսեմացնում, ստորացնում։ Որևէ գնահատական չեմ ուզում տալ, իմ լեքսիկոնում նման բառ, էլ չասեմ բազմամիլիոն սփյուռքի քույրերի ու եղբայրների մասին, այն մարդկանց մասին, որոնք իրենց ողջ կյանքը նվիրել են դրան»։

Placeholder
Սասուն Միքայելյանն ու դիվանգիտությունը բացարձակապես համատեղելի չեն. Վ. Մելիքյան