Վահե Գրիգորյանը մրցույթում հաղթել է Նորա Կարապետյանին և Աննա Մարգարյանին և ընտրվել ՄԻԵԴ-ի դատավոր
Իրավունք
21:32 28/01/2025
Հայաստան

Վահե Գրիգորյանը մրցույթում հաղթել է Նորա Կարապետյանին և Աննա Մարգարյանին և ընտրվել ՄԻԵԴ-ի դատավոր

Վահե Գրիգորյանը 9 տարի ժամկետով ընտրվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավոր։ Այդ մասին հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը։

«Այսօր ԵԽԽՎ-ն ընտրել է ՄԻԵԴ դատավորների Հայաստանից, Անդորրայից և Սլովենիայից:

Երկրները ներպետական մրցույթի արդյունքների հիման վրա Եվրոպայի խորհրդին էին ներկայացրել երեքական թեկնածուի: Քվեարկության արդյունքում ամեն երկրից ընտրվել է մեկ դատավոր:

Հայաստանը առաջադրել էր Վահե Գրիգորյանի, Նորա Կարապետյանի և Աննա Մարգարյանի թեկնածությունները: Ձայների մեծամասնությունը ստացել է Վահե Գրիգորյանը:

Նա ՄԻԵԴ-ում որպես դատավոր կպաշտոնավարի 9 տարի»,-ասվում է լուրում:
 

Placeholder
Վահե Գրիգորյանը մրցույթում հաղթել է Նորա Կարապետյանին և Աննա Մարգարյանին և ընտրվել ՄԻԵԴ-ի դատավոր