Հնդկաստանում նոր մահացու վիրուս է հայտնաբերվել
Աշխարհում
17:36 28/01/2025
Աշխարհ

Հնդկաստանում նոր մահացու վիրուս է հայտնաբերվել

Հնդկաստանում գրանցվել են ուղեղի այտուց առաջացնող անհայտ հիվանդության դեպքեր։ Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն։

Հնդկաստանի Ջամու և Քաշմիր նահանգում հիվանդության 38 դեպք է գրանցվել, 17 մարդ մահացել է։ Հիվանդները մի քանի ընտանիքների անդամներ են։

«Հիվանդներն ունենում են սրտխառնոց, թուլություն։ Բոլոր մահացածների մոտ ախտորոշվել է  գլխուղեղի այտուց», -մանրամասնել են Ռոսպոտրեբնադզորից։

Հետազոտությունները մինչ այժմ ցույց են տվել, որ հիվանդությունը առաջանում է տոքսինների ազդեցության հետևանքով, սակայն կոնկրետ թույնը չի հայտնաբերվել:

Placeholder