Անալոգ տիեզերագնացների համար ստացել ենք սննդային բատոններ և արհեստական միս. AMADEE24 Մարսի անալոգային գիտական առաքելության սննդաբան
Կրթություն, գիտություն
14:53 29/01/2025
Հայաստան

Անալոգ տիեզերագնացների համար ստացել ենք սննդային բատոններ և արհեստական միս. AMADEE24 Մարսի անալոգային գիտական առաքելության սննդաբան

«2024 թվականի հունիսին տեղի ունեցավ «Անալոգ» հետազոտությունը, որը Ավստրիական տիեզերական ֆորումի և Հայկական ավիատիեզերական գործակալության միջև ստրագրմամբ է իրականացվել և այն ամբողջությամբ մասնավոր էր՝ նաև ֆինանսավորումը»,-«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում հայտնեց AMADEE24 Մարսի անալոգային գիտական առաքելության Հայաստանի ղեկավար, Հայկական տիեզարական ֆորումի հիմնադիր Հայկ Ասլանյանը։

Նա հայտնեց, որ անցակացվածը գիտական միջոցառում էր, որի ընթացքում 2 տարի իրականացված գիտափորձերն իրականացվեցին անալոգ տիեզերագնացների մասնակցությամբ Մարսին մոտարկված պայմաններում և արդյունքները գերազանցել են սպասումները՝ տվյալների քանակով և տգպագրված հոդվածներով։

«ՄԱԿ-ի՝ Տիեզերքի խաղաղ օգտագործման կոմիտեում զեկուցվել էր, որ տարվա հիշարժան տիեզերական միջոցառումներից մեկը Հայաստանում է անցկացվել, որը տեղ է գտել զեկույցում»,-ասաց Ասլանյանը՝ հավելելով, որ միջոցառումը 30-ից ավել պետություն է անդրադարձել՝ 800 հրապարակումներ, որտեղ ասվում է, որ Հայաստանն իր գիտական հայտն է ներկայացնում Մարսի հետազոտությունների բարդ խնդիրների լուծմանը։
Նա նշեց, որ ծրագրի շրջանակներում անցկացված 12 գիտափորձից 2-ը հայկական էին՝ հայկական գիտախմբերով։

Անալոգ տիեզարագնացների սննադաբան և մարզումների պատասխանատու Հովհաննես Ավագյանը տեղեկացրեց,որ տիեզերագնացների անհատական սննդակարգերը մշակելիս օգտագործել են արհեստական բանականություն։

«Անալոգ տիեզերագնացնի համար ստացել ենք սննդային բատոններ, ինչպես նաև սննդային գելերը, որոնք տիեզերագնացներին 8 ժամ կուշտը էին պահում»,-տեղեկացրեց Ավագյանը՝ նշելով, որ վերջինս  բնական նյութերով քիմքի ռեցեպտորներն են գրգռում և բթացնում, որի արդյունքում մարդը կարողանում է մինչև 8 ժամ կուշտ մնալ։

Նա նշեց որ ստեղծել են նաև արհեստական միս, որի հիմքում սնկերն են, որը թույլ է տալիս տան պայմաններում կամ տիեզերակայանում աճեցնել և ստանալ բավականաչափ սպիտակուցներ և ամինաթթունր, որոնք անհրաժեշտ են մարմնի նորմալ կենսագործունեության համար։

Հայկ Ասլանյանը տեղեկացրեց, որ հետազոտության ավարտից հետո էլ կենտրոնը պահպանումեն, ի տարբերություն այլ երկրներում մինչ այդ ստեղծված նման կենտրոնների
 

Placeholder
Անալոգ տիեզերագնացների համար ստացել ենք սննդային բատոններ և արհեստական միս. AMADEE24 Մարսի անալոգային գիտական առաքելության սննդաբան