Ձեր ձայնն այդպես խրո՞խտ է, թե դիտմամբ եք այսպես խոսում. Դատավորը՝ Ստեփանակերտի քաղաքապետին
Իրավունք
15:54 29/01/2025
Հայաստան

Ձեր ձայնն այդպես խրո՞խտ է, թե դիտմամբ եք այսպես խոսում. Դատավորը՝ Ստեփանակերտի քաղաքապետին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում ընթանում է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի և ավագանու անդամների վերաբերյալ դատաքննությունը «Ստեփանակերտի» գործով։

Նախագահող դատավոր Դավիթ Բալայանը խնդրեց Սարգսյանին ներկայանալ։ Մինչ արցախցին ներկայացնում էր` թե ով է, որտեղ ու երբ է ծնվել, Դավիթ Բալայանը հետաքրքրվեց.

-Ձեր ձայնն այդպես խրո՞խտ է, թե դիտմամբ եք այսպես խոսում։
-Չէ, այդպես է,-արձագանքեց Դ. Սարգսյանը։

Երբ դատավորը հարցրեց՝ ՀՀ քաղաքացի՞ եք, Սարգսյանը պատասխանեց.
-Ոչ։ Արցախցի եմ։
-Այսինքն, արցախցին չի կարող ՀՀ քաղաքացի լինել,-հարցրեց դատավորը։
-Ասում են՝ ոչ,-արձագանքեց Սարգսյանը։
-Այսինքն, փախստականի կարգավիճակ ունե՞ք։
-Այո։



Placeholder
Ձեր ձայնն այդպես խրո՞խտ է, թե դիտմամբ եք այսպես խոսում. Դատավորը՝ Ստեփանակերտի քաղաքապետին