Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը Վրաստանի իշխանությւոններին կոչ է արել ազատ արձակել բոլոր լրագրողներին
Կոչ եմ անում անհապաղ ազատ արձակել լրագրող Մզիա Ամագլոբելին, Վրաստանի կառավարությունը պետք է անվերապահորեն ազատ արձակի բոլոր լրագրողներին, ովքեր ապօրինի ձերբակալվել կամ կալանավորվել են: Այդ մասին ասել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոն։
«Կոչ եմ անում անհապաղ ազատ արձակել լրագրող Մզիա Ամագլոբելին, որի առողջական վիճակը խիստ մտահոգիչ է։ Ես կրկնում եմ, որ Վրաստանի կառավարությունը պետք է անվերապահորեն ազատ արձակի բոլոր այն լրագրողներին, ովքեր ապօրինի ձերբակալված կամ կալանավորված են։
Ցույցերում աշխատող լրագրողների դեմ բռնի գործողությունները պետք է հետաքննվեն, և մեղավորները պատասխանատվության ենթարկվեն՝ լրագրողների անվտանգության մասին Նախարարների խորհրդի 3/18 որոշման համաձայն»,-«Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ, գրել է Ռիբեյրոն։