Սա պարզապես կարող է լինել տնտեսական առումով ինքնասպանություն, իսկ քաղաքական առումով՝ մեկուսացում. Թաթուլ Մանասերյան
Տնտեսություն
16:25 29/01/2025
Հայաստան

Սա պարզապես կարող է լինել տնտեսական առումով ինքնասպանություն, իսկ քաղաքական առումով՝ մեկուսացում. Թաթուլ Մանասերյան

Այն բանից հետո, երբ Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ԵՄ-ին անդամակցելու նպատակով քաղաքացիական նախաձեռնությամբ օրենքի նախագծին՝ ՌԴ-ից  կոշտ հայտարարություններ հնչեցին ՀՀ գործող իշխանությունների ուղղությամբ՝ ԵԱՏՄ-ում Հայաստանի գտնվելու անհնարինության, ԵՄ-ԵԱՏՄ անհամատեղելիության և հնարավոր ցուրտ ձմեռների վերադարձի մասին։ Չնայած դրան, կառավարությունը որոշում ընդունեց, որով ԵՄ շուկա արտահանվող որոշ ապրանքատեսակների մասով մաքսատուրքը հետ կվերադարձվի՝ այդ շուկա արտահանումը խթանելու նպատակով։ Ինչպե՞ս այս գործընթացներն իրականում կազդեն Հայաստնի վրա։ Վերոնշյալ հարցերի վերաբերյալ  Panorama.am-ին իր կարծքը հայտնեց տնտեսագիտության դոկտոր, պորֆեսոր Թաթուլ Մանասերյանը։

Թ. Մանասերյան-Հայաստանի Հանրապետության կառավարությունը հովանավորում է և հարկերից ազատում է ապրանքները, որոնք ուղղվում է Եվրամիության շուկա, ինչն ուղղակիորեն հակասում է, ոչ միայն Հայաստանի ստանձնած պարտավորություններին՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամակցության համատեքստում(2003 թվականից), այլև ընդհանրապես միջազգային տարբեր նորմերին։ Ամենաէականը թերևս այն է, որ հենց Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ուղղակի արգելվում է  հովոնավորչությունը որպես քաղաքականություն՝ առևտրում և տնտեսական համագործակցության շրջանակներում։

Այսինքն այն, ինչ անում է Հայաստանի կառավարությունը հակասում է իր իսկ ստանձնած պարտավորություններին։  Այստեղ պետք է շատ զգույշ լինել, քանի որ կան պատժամիջոցներ,որոնք կարող են կիրառվել նման քաղաքականությունը բվարարելու համար։

Panorama.am-Այն կխթանի՞ ԵՄ շուկա հայկական ապրանքների մուտքին։

Թ. Մնասերյան-Կարծում եմ, որ լուրջ առաջխաղացում չի կարող լինել, որովհետև սա ընդամենը արհեստական դոպինգ է նրանց համար, ովքեր կփորձվեն օգտվել կառավարության հիշյալ քայլից։

Բնականից ՀՀ տնտեսությունը երկու ոտքով կաղում է։ Մրցունակության առումով լուրջ խնդիրներ են առաջացել, որոնք պետք է մի կողմից միկրոմակարդակում լուծվեն, այսինքը տնտեսվարողները որակի և գնի վրա պետք է աշխատեն, մյուս կողմից՝ կառավարությունը գործ ունի։ Նման արհեստական միջոցներով միայն վնաս կհասցնեն և անառողջ մրցակցություն կձևավորեն, որն առանց այն է առկա է ՀՀ-ում։ Արդյունքում՝ չեմ կարծում, որ մեզ կհաջողվի դիվերսիֆիկացնել, կամ կախվածությունը ռուսական շուկայից թուլացնել։

Կարծում եմ, որ երկու բևեռներից բացի կան նաև այլ երկրներ, որոնց հետ տնտեսական կապը պետք է անհրաժեշտաբար ակտիվացնել, դրանք մեր հարևան երկրներն են՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը, Վրաստանը և այլ բարեկամ երկրներ։

Panorama.am-ՌԴ-ից տարբեր մակարդակներով հայտարարեցին որ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի տնտեսական գոտիներն անհամատեղելի են, որ եթե ՀՀ-ն գնում է ԵՄ, ապա պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից։

Թ. Մանասերյան-Արդյոք հակասո՞ւմ է այս ամենը ԵԱՏՄ-ի հետ մեր կապերի՞ն, իհարկե՝ այո։ Ընդհանուր առմամբ տնտեսվարողները և Հայաստանի հանրությունը որքան էլ փորձում են հավասարակշիռ կեցվածք ունենալ այս հարցում՝ կառավարության քայլերը մղում են պարզապես անարդար մրցակցություն։ Մենք ունենք պարտավորություններ ԵԱՏՄ շրջանակներում։ Բացի դրանից ակնհայտ է, որ Հայաստանն այս պահին չի կարող հրաժարվել ԵԱՏՄ-ի շուկայից, առաջին հերթին ՌԴ-ի հետ խորը և համապարփակ համագործակցությունից։  Մյուս կողմից այն ուղղակիորեն վնասում է ԵԱՏՄ-ի անդամակցությանը և մյուս 4 երկրների հետ մեր կապերին, որովհետև նրանք ևս կարող են ՀՀ-ի հանդեպ ունենալ որոշակի հավակնություններ՝ օգտվելու նույն արտոնություններից։ Ուզում եմ հիշեցնել, որ միջազգային ասպարեզում, հատկապես Առևտրի համաշխարհային կազմակերպության կողմից կա մի շատ խիստ դրույթ, համաձայն որի, եթե արտոնություններ են կիրառվում մի երկրի նկատմամբ, դրանք պարտադիր պետք է կիրառվեն նաև մյուս բոլոր երկրների նկատմամբ, այսինքը խտրական վերաբերմունք չի թույլատրվում և եթե նման երևույթներ ի հայտ են գալիս, ապա տվյալ երկիրը կարող է պարզապես ընկնել պատժամիջոցների տակ։

Panorama.am-Ինչի՞ կհանգեցնի Հայաստանի գործող կառավարության նման քաղաքականությունը․

Թ. Մանասերյան-Ինչի այն կհանգեցնի ԵԱՏՄ-ի համատեքստում։  Հաշվի առնելով այն, որ ՌԴ-ն բազմիցս հորդորել է ձառնպահ մնալ նման քայլերից, կարծում եմ դժվար չէ պատկերացնել  Հայաստանի՝ Միության անդամակցությունից զրկելը, քանի որ կոպտորեն խախտվում են ԵԱՏՄ-ի  համաձայնության մի շարք դրույթներ, ինչի տակ դրած է ՀՀ ստորագրությունը և վավերացված է Ազգային Ժողովում։ Սա պարզապես կարող է լինել տնտեսական առումով ինքնասպանություն, իսկ քաղաքական առումով մեկուսացում, որովհետև մենք տարածաշրջանում  համագործակցության այլընտարնք պարզապես չունենք։ Չկա այդպիսի երկիր, որին հաջողվել է ինտեգրվել համաշխարհային տնտեսությանը, առանց ամուր, հուսալի կապեր ունենալու իրենց իսկ տարածաշրջանային մակարդակում և տարածաշրջանում գտնվող երկրների հետ։

Այնպես, որ նման համագործակցությունը ոչ միայն ժամանակի հրամայականն է, այլև աշխարհաքաղաքական պայմանները հաշվի առնելով է և պետք է հասնել նրան, որպեսզի Եվրամիության հետ համագործակցությունը լրացնի, այլ ոչ թե հակադրվի ԵԱՏՄ-ին, ինպես եղել է տարիներ շարունակ և հատկապես 2017 թվականին, երբ ստորագրվեց ՍԵՊԱ-ի համաձայնագիրը, երբ մյուս կողմից Հայաստանն անդամակցում էր ԵԱՏՄ-ին։
 

Placeholder
Սա պարզապես կարող է լինել տնտեսական առումով ինքնասպանություն, իսկ քաղաքական առումով՝ մեկուսացում. Թաթուլ Մանասերյան