ԱՄՆ-ը հաստատել է ավիավթարի հետևանքով մարզիչներ Նաումովի և Շիշկովայի մահը
Աշխարհում
20:07 30/01/2025
Աշխարհ

ԱՄՆ-ը հաստատել է ավիավթարի հետևանքով մարզիչներ Նաումովի և Շիշկովայի մահը

Վաշինգտոնում ավիավթարի հետևանքով մահացել է Բոստոնի մարզական ակումբի վեց մարդ, այդ թվում՝ երկու մարզիչներ՝ գեղասահքի աշխարհի 1994 թվականի չեմպիոններ Եվգենյա Շիշկովան և Վադիմ Նաումովը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է ակումբի տնօրեն Դագ Զեգիբեն։

«Վեցը սարսափելի թիվ է մեզ համար: Այն կունենա իր հետևաքնները գեղասահորդների համար», - ասաց նա:

Ակումբի տնօրենը հավելել է, որ ինքնաթիռում եղել են նաև երկու մարզիչներ՝ Եվգենյա Շիշկովան և Վադիմ Նաումովը։

«Նրանք 1994 թվականի զույգ սահքի աշխարհի չեմպիոններն էին և նրանք մեզ մոտ տեղափոխվել են 2017 թվականին»,- ավելացրել է Զեգիբեն։

 Ավիավթարը տեղի է ունեցել հինգշաբթի գիշերը մայրաքաղաքի Ռեյգանի միջազգային օդանավակայանի մոտ, բախվել են Bombardier CRJ700 ինքնաթիռը և Black Hawk ռազմական ուղղաթիռը։

Ըստ քաղաքի Fire-ի և EMS-ի ղեկավար Ջոն Դոնելիի՝  ողջ մնացածներ չկան: Վիրջինիայի նահանգապետ Գլեն Յանգինը հայտնել է, որ մարմինների մեծ մասը դուրս է բերվել ջրից: Ինքնաթիռում եղել է 64 մարդ։ Նավը բաժանվել է երկու մասի, նրա բեկորները ցրված են ջրային տարածքում։

Նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին ասել է, որ շարունակում է վերահսկել ինքնաթիռի կործանումից հետո ստեղծված իրավիճակը և խոստացել է ավելի շատ տեղեկատվություն տրամադրել, երբ այն հասանելի լինի։
Black Hawk ուղղաթիռի և Կանզասի մարդատար ինքնաթիռի բախումը կարող է դառնալ ԱՄՆ-ի վերջին 15 տարվա ամենասարսափելի օդային աղետը:

Placeholder
ԱՄՆ-ը հաստատել է ավիավթարի հետևանքով մարզիչներ Նաումովի և Շիշկովայի մահը