Էրդողանը հանդիպել է ՀԱՄԱՍ-ի պատվիրակության հետ
Քաղաքական
18:25 30/01/2025
Տարածաշրջան

Էրդողանը հանդիպել է ՀԱՄԱՍ-ի պատվիրակության հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում ընդունել է պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են Թուրքիայի նախագահականից։


«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական պալատում ընդունել է ՀԱՄԱՍ-ի  խորհրդի նախագահ Մուհամմեդ Դերվիշին և ՀԱՄԱՍ-ի պատվիրակությանը»,- նշված է հաղորդագրությունում:

Թուրքական կողմից հանդիպմանը ներկա են եղել արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Ազգային հետախուզության կազմակերպության (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը։

Քննարկվել են Գազայում հաստատված զինադադարի մանրամասները:

Placeholder
Էրդողանը հանդիպել է ՀԱՄԱՍ-ի պատվիրակության հետ