Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Գիտական որոշ պաշտոնների և տարակարգերի համար նույնիսկ աշխատավարձը քառապատկվել է. Ժաննա Անդրեասյան
«Փոփոխությունների նպատական է կարգով սահմանված որոշ հասկացությունների և գիտական աշխատողների տարակարգերի համար նախատեսված արդյունքային ցուցանիշների հստակեցումը, որպեսզի ատեստավորման ժամանակ, որը նախատեսված է իրակնացնել 2026 թվականի ավարտին, առավելագույնս խուսափենք տարընթերցումներից և որոշակի ոչ միանշանակ գործողություններից»,-կառավարության նիստում հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով որոշման նախագիծը։
Նրա խոսքով՝ Գիտական աշխատողների գիտական հրապարակումների օրինաչափությունների վերլուծություն է կատարվել, ինչի արդյունքում տեսել են, որ կարգում կան որոշակի դրույթներ, որոնք տեղ են թողնում երկակի մեկնաբանությունների և հնարավորություն են տալիս խուսափելու գիտական աշխատանքի ավելի լայն միջազգայնացումից և որակյալ գրախոսությունից։
«Նախագիծը նպատակ ունի հստակեցնել միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված հրապարակումներում ներկայացվող պահանջները, որոնք փոփոխությունների մի խումբն են։ Երկրորդ փոփոխութոյունների ուղղություններն այն է, որ հստակեցվել է համարժեքությունների համակարգը, ըստ որի գիտական հոդվածները ամբողջությամբ չեն կարող փոխարինվել մենագրություններով, այսինքը՝ գիտական հոդվածի տպագրությունը որոշակի մասով կմնա պարտադիր»,-ասաց նախարարը և հավելեց.«Հայագիտության և հումանիտար գիտությւոնների մասով հրապարակումների համար տարակարգերի ցածր պաշտոնների պահանջները առաջիկա ատեստավորման համար վերաձևակերպվել է 5 տարվա պահանջների 2/5-րդ ի չափով»։
ԿԳՄՍ նախարարը նաև հայտարարաեց, թե 2025 թվականի հունվարի 1-ից գիտական աշխատողների աշխատավարձերը նորմավորվել են ըստ գործող ատեստավորման տարակարգի և դրա արդյունքում առնվազն ունեն աշխատավարձերի կրկնապատկում 2021 թվականի նկատմամբ, իսկ պաշտոնների և տարակարգերի համար նույնիսկ աշխատավարձը քառապատկվել է։
Նա նաև նշեց, որ միջազգային գիտական հանդեսներում արդեն կա 1205 հրապարակում։
Նիկոլ Փաշինյանն էլ թվարկեց գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացման օրինակները, գլխավոր գիտաշխատողի աշխատավարձը 300 %-ով՝ նշելով, որ բարեփոխումները կատարյալ չեն եղել։