«Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ն Կոտայքի մարզի երթուղային ցանցի համար կներմուծի 32 միկրոավտոբուս
Տնտեսություն
15:17 30/01/2025
Հայաստան

«Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ն Կոտայքի մարզի երթուղային ցանցի համար կներմուծի 32 միկրոավտոբուս

Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում որոշում ընդունեց «Մուլտի տրանսպորտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Կոտայքի մարզի միասնական երթուղային ցանցի սպասարկման բարելավման նպատակով ներմուծել 32 հատ միկրոավտոբուսի համար գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տալ։

Ծրագիրն իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2021 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 380.8 մլն դրամի ներդրում միկրոավտոբուսների ձեռքբերման համար։

Ներկայումս առկա է 409 աշխատատեղ։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2027 թվականը ընկած ժամանակահատվածում աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 760-ի՝ 159 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 380․8 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 64․7 մլն դրամ:

Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։

Placeholder
«Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ն Կոտայքի մարզի երթուղային ցանցի համար կներմուծի 32 միկրոավտոբուս