Մյուսն էլ է ուզում Նյուտոնի մրցանակ ստանա, ինչի՞ ասենք՝ չէ, Նյուտոնի մրցանակները պրծել են.Նիկոլ Փաշինյան
Կրթություն, գիտություն
13:41 30/01/2025
Հայաստան

Մյուսն էլ է ուզում Նյուտոնի մրցանակ ստանա, ինչի՞ ասենք՝ չէ, Նյուտոնի մրցանակները պրծել են.Նիկոլ Փաշինյան

«Մենք ասում ենք, որ օրինակ, գլխավոր գիտաշխատողը պետք է ունենա էս, էս, էս արդյունքը, ինքը մի հնգամյակում ունեցել է այդ արդյունքը և հարց չկա, հաջորդում չունի այդ արդյունքը, է չունի՝ բա մենք ի՞նչ անենք, որ չունի։ Մե՞նք ենք մեղավոր, որ չունի, եթե մենք են ք մեղավոր նայենք, եթե մենք չենք»,-կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով իր խորհրդական Արտաշես Թումանյանին։ 

Վերջինս սխալ համարեց տեխնոլոգիաների ոլորտում մեծ նվաճումների հասած, օրինակ, Նյութոնի անվան մրցանակ ստացած գիտնականի տարակարգը իջեցնելը, եթե նա վերջին 5 տարում գիտական արդյունքների ներկայացման ֆիլտրով չի անցել:

«Պարոն Թումանյան, Նյուտոնի անվան մրցանակը, որ ուզենան էլ, իր ձեռքից չեն կարող առնել: Բայց մեր հարցը հետևյալն է՝ թե քանի՞ հատ հոդված է տպել: Մենք չենք ասում՝ ինքը լավ գիտնական է թե վատ, մենք ասում ենք՝ ինքը գիտական գործունեությամբ զբաղվո՞ւմ է, թե չի զբաղվում: որովհետև մարդը կարող է որոշի որ ինքն էլ չի ուզում գիտական գործունեությամբ զբաղվի, իրեն հետաքրքիր չէ, իսկ մյուսին հետաքրքիր է, մյուսն էլ է ուզում Նյուտոնի մրցանակ ստանա, ինչի՞ ասենք՝ չէ, Նյուտոնի մրցանակները պրծել են՝ ով, որտեղ ինչ կար»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա սակայն չբացառեց, որ ինչ-որ մի բան, ինչ-որ մի տեղ վրիպել է, «քարի վրա գրված չէ» և կարող է վերանայեն կարգը:

«Այսօրվա արագ փոխվող աշխարհում կարող է պարզվել, որ 5 տարի առաջվա գիտական արդյունքն այլևս արդիական չի։ Պարզվի, որ 5 տարի առաջվա գիտական արդյունքն այլևս հանրամատչելի են։ Այստեղ ուրիշ մեխանիցմ պետք է գործի՝ պատենդավորնա, որ գիտնականն նախկին իր գիտական արդյունքի հետագա օգտագործման համար եկամուտներ ունենա»,- ասաց Փաշինյանը։

Հայտարարելով, որ ռազմավարության հիմնական նպատակը դեպի գիտական կյանք ներհոսքն ապահովելն է, Փաշինյանը շարունակեց. «Եթե մարդը տեսնում է, որ տեղերը բոլոր զբաղված են, ինքը մոտիվացիայից զրկվում է: Բայց դա չի նշանակում, որ տեղերը մենք արհեստական պետք է ազատենք, որ ուրիշները գան»:
 

Placeholder
Մյուսն էլ է ուզում Նյուտոնի մրցանակ ստանա, ինչի՞ ասենք՝ չէ, Նյուտոնի մրցանակները պրծել են.Նիկոլ Փաշինյան