Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Եթե Հայաստանը խնդիր չունենա Թուրքիայի հետ, ապա ինչու Ֆրանսիան ու Հնդկաստանը ցանկանան զենք վաճառել Հայաստանին, Իրանը զորք մոտեցնի հայ-ադրբեջանական սահմանին, իսկ Ռուսաստանը ռազմաբազա պահի Հայաստանում»,-գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Նա նշում է.
«ՔՊ-ի ստրատեգների պարզաբանման համար շնորհակալ կլինեմ։ Այլապես, կարող է պարզվել, որ զինանշանի վրայի Արարատի պատկերն է, դեռևս, ինչ-որ կերպ պահպանում Հայաստանի խարխլված անվտանգության մնացորդները։
Գուցե դա է Հայաստանի քաղաքական սուբյեկտայնության ու միջազգային հարաբերություններում գործոն լինելու միակ հնարավորությունը»։