Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». 30 ծանուցում է ուղարկվել Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և նրա դստեր հետ տեղի ունեցած միջադեպի վկաներին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ քննչական կոմիտեն շուրջ 30 ծանուցում է ուղարկել 2024 թվականի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի և նրա դստեր հետ տեղի ունեցած միջադեպի վկաներին։
30 ծանուցվածների մեծ մասը «Ազգային ժողովրդավարական բևեռի» անդամներն են, որոնց Քննչական կոմիտեն ամեն օր հրավիրում է հարցաքննության։ Իրավապահները շարունակում են փնտրել վարչապետի կնոջ ներկայությամբ Ծիծեռնակաբերդում «դավաճան», «հողատու» բղավողներին, բայց նրանց ձայնը կա՝ իրենք չկան:
Հիշեցնենք, որ 2024թ. ապրիլի 24-ին՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի և նրա դստեր ներկայությամբ «Ազգային ժողովրդավարական բևեռի» անդամները բղավել էին՝ «դավաճան», «հողատու»։ Միջադեպից հետո 7 անձ ձերբակալվել էր։ Արդյունքում՝ մի խումբ անձանց կողմից առերևույթ ատելության, խտրականության, անհանդուրժողականության կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք հնչեցնելու, և հաղորդակցային-տեղեկատվական մի քանի միջոցներով տարածելու գործողությունների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս գործով կա մեկ մեղադրյալ՝ 67-ամյա Տիգրան Դրմեյանը, որը Բևեռի անդամ է, ու նրա մասով գործը արդեն դատարանում է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։