Սրանով ԵԱՀԿ Մինսկի խումբն ավարտվեց. Մարիա Զախարովա
Քաղաքական
14:56 31/01/2025
Աշխարհ

Սրանով ԵԱՀԿ Մինսկի խումբն ավարտվեց. Մարիա Զախարովա

ԵԱՀԿ Մինսկի խումբը ենթակա է լուծարման։ Այս մասին հունվարի 31-ին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրեց իր աշխատանքը 2022 թվականի փետրվարին և միայն ֆրանսիացի և ամերիկացի համանախագահների մեղքով։

Հիշում եք, թե ինչպես միակողմանիորեն, չնայած մանդատին, առանց խորհրդակցությունների, առանց խորհրդատվության, առանց հաղորդակցության նրանք ուղղակի հրաժարվեցին կապ հաստատել ռուս համանախագահի հետ և չեղյալ համարեցին նախապես ծրագրված բոլոր միջոցառումները։ Այդ ժամանակվանից նրանք նույնիսկ պատճառների մասին չեն հայտնել։ Դե, դրանով հիմնականում, այն ավարտվեց(Մինսկի խումբը)»,-ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Այնուհետև, նրա խոսքով, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի, Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի ներկայացուցչի համատեղ հայտարարությունն է ընդունվել։

«Եվ այս ամենը բերեց նրան, որ Մինսկի խումբը պարզապես կորցրեց իր գործունեության օբյեկտը։ Հետևաբար, Մինսկի խումբը, ակնհայտորեն և տրամաբանորեն, պետք է լուծարվի։ Այս ուշացած միջոցը նպատակ ունի նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկար սպասված հարաբերությունների կարգավորմանը»,-նշեց Զախարովան։

 

Placeholder
Սրանով ԵԱՀԿ Մինսկի խումբն ավարտվեց. Մարիա Զախարովա